Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հունվարի 25 –ը՝ Առանց ինտերնետի միջազգային օր

Հունվարի 25 –ը՝ Առանց ինտերնետի միջազգային օր

Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը (International Internet-Free Day), որը համաշխարհային ինտերնետ-համայնքի կողմից հունվարի վերջին կիրակի օրն է նշվում:


Տվյալ տոնի գլխավոր նպատակը մարդկանց ինտերնետից և համաշխարհային ցանցից գոնե մեկ օրով շեղելն է՝ այդ օրն «իրական կյանքում» ապրելու, մարդկանց հետ բացառապես «կենդանի» շփում ունենալու կամ օրը սիրելի հոբբիին նվիրելու համար (իհարկե՛, ինտերնետի հետ չկապված):


Այս տոնը սկիզբ է առնում 2000 թվականներից, իսկ դրա հաստատման նախաձեռնողները, ըստ որոշ աղբյուրների, «Սոցիալական գյուտերի բրիտանական ինստիտուտն» է, այլ աղբյուրների համաձայն՝ «DoBe.org». բրիտանական ոչ գովազդային օնլայն-նախագիծը: Միակ բանն, ինչ հստակ հայտնի է, որ Առանց ինտերնետի միջազգային օրվա կազմակերպիչները հենց ակտիվ, առաջադեմ ինտերնետ-օգտատերերն էին:


Իհարկե, համաշխարհային ցանցի ի հայտ գալու օրվանից շատ բան է փոխվել: Ակնհայտ է, որ սկզբում ինտերնետ օգտատերերը զգալիորեն քիչ էին, և ընկերների հետ իրական շփման համար նրանց առավել հեշտ էր «Համաշխարհային սարդոստայնից պոկելը»: Այսպես, տասը տարվա ընթացքում ինտերնետ-օգտատերերի քանակը մեծացավ, որոշ աղբյուրների համաձայն՝ 5 անգամ, այսինքն, մինչև 3 մլրդ մարդ, և տարբեր երկրների բնակիչների կյանքի մեջ արմատավորվեց՝ ներթափանցելով կյանքի բոլոր ոլորտները: Բիզնեսը, շփումը, կրթությունը, ժամանցը դրա իշխանության տակ հայտնվեցին: Բացի այդ, այս տարիների ընթացքում ինտերնետ-միացումների արագությունն ավելի քան 30 անգամ ավելացել է, ինչն ինտերնետ-հնարավորությունները զգալիորեն մեծացրել է:


Ամեն օր միլիոնավոր մարդիկ իրենց առավոտը սկսում են ինտերնետում լուրերի կամ փոստի դիտումով, իսկ որոշ մարդիկ այնտեղ են գտնվում շուրջօրյա, քանի որ նրանց աշխատանքը հենց ինտերնետի հետ է կապված: Շատ մարդիկ չաթերում, ֆորումներում կամ սոցիալական ցանցերում լինում են ժամերով, որոշները ցանցում ֆիլմեր կամ հեռուստահաղորդումներ են դիտում, որոշներն օն-լայն գնումներ են կատարում՝ առանց տնից դուրս գալու… Այն ամենն, ինչը մեր կյանքը հեշտ ու հետաքրքիր է դարձնում, ստիպում է մեզ իրենից կախվածության մեջ գտնվել, այդ թվում և՝ ինտերնետը: Մեզանից շատերն իրենց հեռախոսներից, սմարթֆոններից, պլանշեթներից, նոթբուքերից երբեք չեն բաժանվում՝ առավել ուշադրություն դարձնելով իրենց վիրտուալ ընկերներին և ծանոթներին:


Իհարկե՛, ոչ-ոք չի կարող վիճել այն փաստի հետ, որ այսօր ինտերնետը շատ մարդկանց համար տեղեկատվության և աշխատանքի կարևորագույն աղբյուր է: Բայց չպետք է մոռանալ, որ կարևոր է ամեն ինչում չափը ճանաչել: Առավել ևս, չի կարելի ժխտել, որ դրա «չարաշահումը» այնպիսի հետևանքների է հանգեցնում, ինչպիսիք են ժամանակի վատնումն ու առողջության համար վնասակարությունը: Վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն ինտերնետի արագությունն ու օգտատերերի թիվն է աճել, այլև այնպիսի տերմիններ են հայտնվել, ինչպիսիք են «կիբերդիկցիան», «ցանցագոլիզմը», «ինֆոմանիան», «սոցիալական մեկուսացումը» և նման այլ տերմիններ: Ցավոք, վիրտուալ միջավայրը շատերի համար ավելի հարմարավետ եղավ, քան իրական աշխարհը: Իսկ սոցիալական ցանցերից երիտասարդության կախվածությունը շատ մասնագետների և ծնողների մոտ լուրջ մտահոգություններ է առաջացնում:


Այդ պատճառով էլ, առաջացած իրավիճակը հաշվի առնելով, այսօր տրամաբանական հարց է առաջանում՝ ժամանակակից օգտատերը, ով այդքան խրված է Համաշխարհային սարդոստայնում, ընդունա°կ է արդյոք գոնե մեկ օրով հրաժարվել քաղաքակրթության այդ մեծագույն բարիքներից, որոնք ամենակարող և համատարած Ինտերնետն է տրամադրում:


Ցանկալի է հուսալ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես առաջին հայացքից կարող է թվալ: Առանց ինտերնետի միջազգային օրն աշխարհի տարբեր երկրներում անցկացվող ամենամյա միջոցառումներն այն մասին են վկայում, որ այս թեման տարեց-տարի ավելի ակտուալ է դառնում: Չէ՞ որ այս ակցիաների կազմակերպիչները նշում են, որ իրենք համաշխարհային ցանցի հետ պայքար չեն մղում և ինտերնետը ինչ-որ վատ բան չեն համարում: Նրանք պարզապես ցանկանում են մարդկանց՝ առաջին հերթին երիտասարդության, ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ իրական աշխարհն էլ շատ հետաքրքիր է: Եվ որ գոնե մեկ օր կարելի է անցկացնել սիրելի ու մտերիմ մարդկանց շրջապատում, այցելել թանգարան կամ ցուցահանդես, կամ ուղղակի քայլել պուրակում…


Այժմ Առանց ինտերնետի միջազգային օրն աշխարհի շատ քաղաքներում շատ հետևորդներ ունի: Առանց ինտերնետի միջազգային օրը փորձեք նաև Դուք նշել՝ ցանցից դուրս, այնպես, ինչպես կցանկանաք, և ամենակարևորը՝ զվարճացեք: Չէ՞ որ իրական աշխարհում դեռ այնքան հետաքրքիր և անհայտ, չարված և մոռացված, հաճելի և ուշադրության արժանի բաներ կան:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ